National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.09.2015
Հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք առնչվում են տարածաշրջանային խնդիրներին, պաշտպանությանը եւ անվտանգությանը, ոստիկանությանը, արտակարգ իրավիճակներին, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու հետագա զարգացման հեռանկարներին:

Բարձր գնահատելով երկու երկրների միջեւ վերոնշյալ ուղղություններով ձեւավորված համագործակցության մակարդակը՝ Կորյուն Նահապետյանը հատկապես առանձնացրել է խորհրդարանական կապերի զարգացման եւ համապատասխան հանձնաժողովների միջեւ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Նա ներկայացրել է նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ կարեւորելով հատկապես անվտանգության եւ պաշտպանության բնագավառներում խորհրդարանական վերահսկողության փորձի փոխանակումը վրացի գործընկերների հետ: Խոսելով տարածաշրջանային անվտանգության խնդրից՝ Կորյուն Նահապետյանն անդրադարձել է վերջին ամիսներին հայ-ադրբեջանական սահմանում եւ ԼՂՀ հետ շփման գծում տիրող իրավիճակին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Դեսպան Շարմանաշվիլին, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ ձեւավորված փոխգործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստելու միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը եւ հետագա ընդլայնմանը: Նա ողջունել է սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը՝ շեշտելով, որ անցումը խորհրդարանական կառավարման մոդելի կարեւոր քայլ կլինի Հայաստանի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանական ու ոստիկանական կառույցների ամուր եւ վստահելի հիմքերի վրա ձեւավորված համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում՝ ԱԺ պաշպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի հանդիպման եւ համագործակցության ձեւաչափերի հստակեցման վերաբերյալ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am